«Ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքը ոտնահարվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանը (լուսանկարում): Մեր զրուցակիցն ահազանգում է բազմաթիվ ընտրախախտումների մասին:
«Կրկին թիվ 17/15 տեղամասում ընտրախախտում է արձանագրվել: Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը՝ Ռոլանդ Հակոբյանը, վաղ առավոտից չի թողնում մարդկանց նորմալ քվեարկել: Անընդհատ կանգնում է քվեախցիկների մոտ և մարդկանց նկատողություն է անում»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նաեւ ոստիկանության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Ռոլանդ Հակոբյանը ընտրողների հետ միասին մտնում է քվեախցիկ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ