Ապրիլի 2-ին, ժամը 13.45-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված 37/03 տեղամասի առաջ, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում գտնվող 37/01 ընտրական տեղամասի առջեւ ընտրողների մեծ հերթեր էին, որոնք հիշեցնում էին անցյալ դարի 90-ական թվականների հացի հերթերը:
Ընտրողներն ասացին, որ այդ հերթերն առաջացել են ընտրություններում տեխնիկական նորամուծության, ընտրողների անձնագրերը ստուգող տեխնիկական սարք ներդնելու պատճառով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. «Առավոտի» կողմից նշենք, որ նույն հերթերը նաեւ Երեւանում էին, սակայն պատճառը ոչ այնքան տեխնիկական սարքերն էին, այլ այն, որ ընտրողները երկար էին մնում քվեախցիկում: