ԿԸՀ-ում Aravot.am-ի եւ «Հանրային ռադիոյի» հետ զրույցում ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանն անդրադարձավ ավելորդ քվեաթերթիկները տեղամասից դուրս հանելու ահազանգերին: Նշենք, որ ըստ որոշ դիտորդների եւ վստահված անձանց ահազանգերի՝ ընտրողներին պարտադրում են ավելորդ քվեաթերթիկները տեղամասից հանել՝ ապացուցելու համար, որ ընտրողը քվեարկել է իրենց նախընտրած ուժի օգտին:
Նունե Հովհաննիսյանն ասաց, որ այդ գործողությունն իմաստազուրկ է, քանի որ ընտրողը կարող է քվեախցում տեղադրված՝ ավելորդ քվեաթերթիկների արկղից հանել իր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը եւ քվեարկել:
Անդրադառնալով դերասան Հայկ Մարությանի ահազանգին, թե «Խուլ ու համրերի դպրոցում տեղակայված տեսախցիկները չեն աշխատում», Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ԿԸՀ-ն տեսախցիկների ուղիղ հեռարձակման խնդրով զբաղվում է:
Կարդացեք նաև
Այլ ահազանգերի վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ