Վանաձորի թիվ 6 դպրոցում տեղակայված 23/37 ընտրատեղամասում ընտրողներից մեկը կորցրել էր կտրոնը: Նրան թույլ չտվեցին առանց կտրոնի շարունակել ընտրական գործընթացը: Քաղաքացին էլ հանձնաժողովի նախագահին դժգոհեց, ասելով որ իրեն չի զգուշացվել, որպեսզի կտրոնը մինչեւ քվեարկության ավարտը պահի իր մոտ:
«Ինչի չեք ինձ զգուշացնում, որ կտրոնը պահեք, որ ընտրեք»:
«Մենք պարտավոր էլ չենք զգուշացնելու, դուք պետք ա արդեն իրազեկված գայիք»,- հակադարձեց ընտրատեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը:
Կարդացեք նաև
«Կտրոնը կորցրել է, հավանաբար, որ քվեաթերթիկները աղբարկղ է նետել, կտրոնը միասին գցել է: Հիմա կսպասենք, որ խցում ինքը քվեարկությունը կատարել է, կդատարկվի, ինքը կգնա կստուգի, թափոնների մեջ կնայի իրա կտրոնը կվերցնի: Որովհետեւ էստեղից ոչ մեկ կտրոն չէր տանի»:
Քաղաքացին փորձեց քվեախցիկում փնտրել կտրոնը, սակայն այդպես էլ չգտավ, ընտրությունը համարվեց անվավեր, քվեաթերթիկը մարվեց:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ