Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ:
Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Անհայտ զինվորի հուշաքարին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն