Երեկ երեկոյան ՀՀԿ-ից եւ թիվ 3 ընտրատարածքի վարկանիշային թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի աշխատակիցները Հարավ-Արեւմտյան թաղամասի՝ Բանգլադեշի որոշ շենքերի բնակարաններն ընկած կարմիր գրիչներ էին բաժանում բնակիչներին եւ հորդորում հենց այդ գրիչով նշում կատարել Ալեքսանյանի անվան դիմաց:
Մինչ այս էլ նույն անձի ու նույն շտաբի աշխատակիցները ՀՀԿ-ի քվեաթերթիկի նմուշներ են բաժանել բնակիչներին, որպեսզի նրանք կողմնորոշվեն թե 9 քվեաթերթիկներից որն է ՀՀԿ-ինը, եւ կրկին հորդորել այդ թերթիկը դնել ծրարի մեջ, իսկ քվեաթերթիկի մյուս երեսին նշված թեկնածուների անուններից էլ բնակիչներին հորդորել են հենց Ալեքսանյանի անվան դիմաց նշում կատարել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ