Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը դեռ ահազանգ չէր ստացել

Ապրիլ 02,2017 13:42

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ փաստաբանների պալատն այսօր առավոտյան ժամը 9:00-ից կազմակերպել է հերթապահություն Երևանում և մարզերում: Պալատը նախատեսել է իրավական աջակցություն տրամադրել երկու ուղղությամբ՝ իրավունքի խախտումներ ունեցող քաղաքացիներին և իրենց մասնագիտական գործունեության ընթացքում խոչընդոտների հանդիպած փաստաբաններին:

www.aravot.am-ի հարցին այսօր առավոտից հերթապահություն իրականացնող փաստաբաններից, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանն ասաց, թե այս ժամի դրությամբ դեռ որեւէ ահազանգ չի ստացել:

«Ես ներգրավվեցի այն խմբի մեջ, ովքեր խնդիր կունենան ոստիկանության հետ, քաշքշուկների, մարդկանց բաժիններ բերման ենթարկելու հետ»,- ասաց փաստաբանը:

Նա ասաց, որ իրեն կարող են զանգել նրանք, ովքեր կողմնորոշված չեն եւ օրենքի չիմացության պատճառով ստիպված կլինեն հայտնվել ոստիկանության բաժիններում:

 

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930