«Եթե մենք տեսանք՝ մեր ձայնը գողացվել է՝ դա հետընտրական գործընթաց է»,-այսօր այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում:
Aravot.am-ի այն հարցին՝ քանի տոկոս պիտի հավաքեն, որպեսզի հասկանան, որ ձայները չեն գողացել, Փաշինյանը պատասխանեց՝ «Խնդիրը տոկոսը չէ: Մենք ըստ փաստերի պետք է արձանագրենք: Տեղեկատվությունը պետք է ի մի բերենք, ինչ միջադեպեր են եղել»:
Aravot.am-ի այն հարցին էլ, որ Մալաթիա համայնքում ՀՀԿ վարկանիշային թեկնածու Սամվել Ալեքսանյանի նախընտրական շտաբի աշխատակիցները տնետուն ընկած կարմիր գրիչներ են բաժանում եւ հորդորում բնակիչներին այդ գրիչներով գնալ ընտրելու, արդյոք Փաշինյանը տեղյա՞կ է, վերջինս պատասխանեց, որ իրենք ահազանգ են ստացել կանաչ գրիչների մասին. «Եթե այդպես է, նշանակում է վերահսկվող քվեարկություն են կազմակերպում»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Մեր հարցին՝ արդյոք «Կոնգրեսի» հետ խորհրդարանում կոալիցիա կկազմի՞ «Ելքը», եթե երկու դաշինքներն էլ անցնեն ԱԺ, Փաշինյանը պատասխանը՝ տեսանյութում
Փաշինյանն ասաց, որ իրենց դաշինքի հնարավորությունները ԱԺ-ում հայտնվելու, բարձր է գնահատում:
Իսկ թե ինչ ընտրախախտումներ է արձանագրել «Ելքը»՝ մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ