Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը ընտրախախտման ականատես է եղել

Ապրիլ 02,2017 12:50

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը Արաբկիր – 4/27 ընտրատեղամասում եկել էր քվեարկության այն ցանկությամբ, որ այս ընտրություններից հետո կգան իշխանության եւ կփոխեն երկրի վիճակը. «Գտնում եմ, որ գիտեմ՝ ինչպես դա անել: Ես կարեւորում եմ, որ նորմալ երկիր դառնա, էս օլիգարխիկ կառավարումից պրծնենք, ժողովրդական երկիր լինի: Մի երկիր լինի, որտեղ դուք ձեզ մարդ զգաք, որ չգամ ասեմ` արտասահմանում լավ աշխատանք լինի կգնաք, ասեք` այո»:

 

Առավոտյան, պարոն Բագրատյանի ասելով, Նար Դոս փողոցում ընտրախախտումի ականատես է եղել. «Ես մոտեցա՝ շենքերի բակերում տղաները կանգնած էին, միկրոավտոբուսով բերում էին մարդկանց, տեսագրությունը կհրապարակենք շուտով»:

Պարոն Բագրատյանը ընտրատեղամասից հետո պատրաստվում էր գնալ իրենց կուսակցության կենտրոնական շտաբ. «Ահազանգներ ունեք, պետք է զբաղվենք»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ այսպիսի մարդ ցանկություն ունի երկիր ղեկավարել:Այսօր Գորիսում 15 սմ.ձյուն է տեղացել՝թաց ձյուն,մեր թաղամասից ընտրատեղամաս հասնելու համար պետք է երկար աստիճաներով իջնել և բարձրանալ:Եթե մեքենաներով չտեղափոխեին,ընտրողների 10 տոկոսն էլ չէր գնա քվեարկության:Ասեմ նաև, նույն մեքենայի մեջ գնում էին տարբեր ուժերի ձայն տվողներ,կարծեմ,բացի ազատ դեմոկրատների….

  2. Seyran says:

    1995թ.Սահմանադրության ընդունման,1996թ. նախագահական ընտրությունները կազպակերպողը իրավունք չունի մեքենայով ընտրատեղամաս տեղափոխությունը ընտրախախտում համարել…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930