«Այս պատասխանատու հատվածում հայի վերջին խելքը միշտ աշխատում է եւ ամեն ինչ նորմալ է լինելու»,- քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ կան որոշակի առանձնահատկություններ, որոնց վրա ոստիկանությունը ուշադրություն է դարձնում: Նկատառմանը, թե շատ են խոսում, որ ընտրություններում ներգրավված են թաղային հեղինակությունները եւ ընտրական հանձնաժողովները երբեմն չեն կարողանում վերահսկել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Դե հիմա կտեսնենք՝ կարողանում են թաղային հեղինակությունները, թե չեն կարողանում»:
Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի՝ հետընտրական զարգացումների մասին հայտարարություններին՝ ոստիկանապետն ասաց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է եւ ցանկացած այլ դրսեւորումներ պատժվում են ոչ միայն օրենքով, այլ …»:
Հարցին, թե ամեն դեպքում ոստիկանությունը պատրա՞ստ է հետընտրական զարգացումներին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ոստիկանությունը ամեն ինչի էլ պատրաստ է եւ ակնկալում է խաղաղ ելք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ