Aravot.am-ն ահազանգեր է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ հարակից բնակավայրերում, ՀՀԿ տարածքային թեկնածուների շտաբների աշխատողները զանգվածաբար բերում են մարդկանց, նրանք մտնում են տեղամասեր, ընտրություն են կատարում եւ տեղամասից դուրս են գալիս՝ չքվեարկած ութ քվեաթերթիկները հանում են եւ տալիս ՀՀԿ-ի շտաբների աշխատողներին: Նման ահազանգեր հնչեցրել է նաեւ ԵԼՔ դաշինքը`ողջ հանրապետության մասշտաբով:
Սա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծիծաղն է առաջացնում, ասում է՝ ոչ մի մեխանիզմ չկա, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ընտրողների քվեարկությունը: Նաեւ հավելում է, որ որեւէ օրենք չի արգելում ընտրության օրը ընտրողներին տեղամասեր տանել: Հիշեցնում է ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունները, թե ինչպես էին թեկնածուների կողմնակիցները «քերում ընտրողներին»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ավելին, ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենք ահազանգեր են ստացել`որոշ քաղաքական ուժեր իրենք են ազդում ընտրությունների արդյունքների վրա`գունավոր գրիչներ բաժանելով: Չասաց, թե որոնք են այդ ուժերը: Բայց հավաստիացրեց, որ բազմաթիվ ահազանգեր անձամբ է ստացել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ