Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարել է այսպիսի գրառում. «Թեև ընտրատեղամասերում տեղադրված շուրջ 3.000 վեբտեսախցիկներից որոշ դեպքերում ուղիղ հեռարձակումը չի աշխատում ինտերնետային կապի պատճառով, տեղամասերում ամեն ինչ տեսագրվում է և հասանելի կլինի»:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանին, որից միայն 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:
At precinct 3/18 live from electionsonline.am #armvote17 - today 97% of ARM voters will be monitored w/ EU support (on pictures EU staff) pic.twitter.com/KAr34zrhKE
— Hoa-Binh Adjemian (@AdjemianHoa) April 2, 2017