Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվառման վայրը փոխել է 635 մարդ. ուղղորդված հաշվառումների լուրերն անհիմն են». ոստիկանության գնդապետ (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 12:06

ԿԸՀ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը հրապարակեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ Ոստիկանությանն ուղղված հարցման պատասխանները՝ քաղաքացիների հաշվառման վայրերը փոխելու առնչությամբ: :

«Ըստ ոստիկանության ուսումնասիրության՝ 2016 նոյեմբերի 1-ից մինչեւ 2017թ. մարտի 10-ը՝ ընտրությունների օրվա դրությամբ 18 տարին լրացող եւ ավելի բարձր տարիքի 25 հազար 62 քաղաքացի է հաշվառվել: Իսկ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2016թ. մարտի 10-ը այդ հաշվառումների քանակը կազմել է 24.427: Ինչպես տեսնում եք, տարբերությունը կազմում է 635 անձի հաշվառում: Սա վկայում է այն մասին, որ պարբերաբար շրջանառվող  լուրերը, թե իրականացվել են ուղղորդված, մեծ քանակությամբ հաշվառումներ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930