«Ես բոլորին մաղթում եմ շատ հանդարտ, հանգիստ քվեարկության օր»,- քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց. «Բազմաթիվ քայլեր են արված: Կարծում եմ՝ հետխորհրդային տարածքում առաջին անգամ է, երբ խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել են այնպիսի օրենսդրական դաշտ ձեւավորեն, այնպիսի վերահսկման մեխանիզմներ ձեւավորեն, որոնք պետք է վստահեցնեն յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու եւ իր ձայնը որոշելու է մեր առաջիկա 5 տարիների քաղաքական դասավորվածությունը: Ես բոլորին մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն եւ հանգիստ քվեարկության օր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ