Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ոչ թե թաղի տղու խնդիր է, այլ կուսակցության»

Ապրիլ 02,2017 11:56

«Այսօր ոչ թե թաղի լավ տղու խնդիր է, այլ կուսակցության խնդիր է»,- քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե եթե ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը «Ծառուկյան» դաշինքը չստանա, նրա ընկերները պատրաստ կլինե՞ն ներդրումներ անել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք եղեք Ծառուկյանի տեղը. մարդը պատասխանատվություն է վերցնում այն ժամանակ, երբ ինքը կարող է պատասխան տալ: Ես ոչ մեկին չեմ ուզում փնովել՝ ո՛չ կառավարությանը, ո՛չ իշխանություններին, ո՛չ որեւիցե այլ կուսակցությանը: Ամենակարեւորը՝ որ կուսակցությունը, որ ժողովրդին խոսք է տվել, որ կարող է ժողովրդին այս վիճակից հանել, իրենք թո՛ղ գնան այդ հարցերը կարգավորեն»:

Նա նշեց, որ ձայն պետք է տալ կուսակցությանը, որ օրենք փոխի եւ բարեփոխումներ կանի. «Այսօր անկախ նրանից՝ ով կլինի երկրում պետք է տարեկան 1 միլիարդ ներդրում լինի: Այս վիճակում տնտեսական աճ չի կարող լինի, անկում կլինի»:

Գագիկ Ծառուկյանը բողոքեց, որ իրեն արգելում են բարեգործություն անել. «Ծառուկյանը բարեգործ մարդ ա: Իմ ժողովուրդը սաղ կհասկանա, որ ընտրություններից հետո բարեգործություն անի»:

Հարցին, թե արդյոք նա հանդիպել է Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց. «Մենք չենք հանդիպել ոչ մեկին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930