Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց քաղբանտարկյալների առկայության մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 11:40

9/18 ընտրական տեղամասում քվեարկություն կատարելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ քվեարկել է Հայաստանի սահմանների կայունության եւ ապահովության օգտին:

Լրագրողները խնդրեցին նախագահին գնահատել Հանրապետականի շանսերը: Նախագահն ասաց, որ դեռ վաղ է:

Լրագրողներից մեկի հարցն էլ այն մասին էր, որ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան, Սերժ Սարգսյանն անպատասխան թողեց:

Հարցին, թե քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելիս ի՞նչ մտածեց կամ ի՞նչ հիշեց՝ զինվորների՞ն, սահմա՞նը, նա պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմաններին հանդարտություն լինի, և այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է գնահատում քարոզարշավը և կուսակցության շանսերը, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ այսօր շանսերը գնահատելու ժամանակը չէ, այսօր քվեներ ստանալու ժամանակն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930