Արարատի մարզի 13/18 ընտրատեղամասի տարածքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է ծեծկռտուքի դեպք:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես են ընտրատեղամասում տասնյակ մարդիկ քաշքշուկի բռնվում: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են նրանց քիչ անց դուրս հանում ընտրատեղամասից:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանի պարզաբանմամբ` չհասկացվածություն է առաջացել ընտրողին ուղղորդելու դեպքի շուրջ, որի հետևանքով էլ առաջացել է նման իրավիճակ:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ահազանգն ուսումնասիրվում է:
Կարդացեք նաև