Ապրիլի 2-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկությունից հետո այս առիթով Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մեր քվեարկությունը կատարեցինք` բարին մաղթելով, հայցելով, որ այս ընտրությունները մեր ժողովրդին բերեն առաջընթաց, զարգացում և ապահովեն խաղաղ, անվրդով կյանք, նաև հավելեն մեր ժողովրդի կյանքում լավատեսություն, հույս ու հավատ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի