Քիչ առաջ Երեւանի թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 տեղամասում քվեարկություն կատարեց ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը մոտ 3 րոպե կանգնել էր մատնահետքը գրանցող էլեկտրոնային սարքավորման մոտ, սարքավորումը չէր ընթերցում մատնահետքը, նախագահը հերթով փորձեց բոլոր 10 մատները եւ ի վերջո հաջողվեց:
Կարդացեք նաև
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում տեղամասի էլեկտրոնային սարքը սպասարկող մասնագետ Լիլյա Կարտոյանը պարզաբանեց, որ սարքի հետ որեւէ խնդիր չկար: Ըստ նրա՝ հավանաբար մատնահետքն էր վնասված կամ այդ խնդիրը կապված էր տարիքի փոփոխման հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ