«Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել է որոշման նախագիծ` հիմնարկներում քվեարկության մեկնարկը սահմանելու մասին, որը չպետք է լինի ժամը 09:00-ից շուտ: Քրեակատարողական հիմնարկները, ընդհանուր առմամբ 12-ն են` «Երևան Կենտրոն»,«Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Կոշ», «Վանաձոր», «Հրազդան», «Սևան», «Աբովյան», «Արթիկ», «Գորիս»,- ասաց Արմեն Սմբատյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց քրեակատարողական հիմնարկներում Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների քվեարկության մեկնարկը: Մարտի 23-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` ընտրական գործընթացը կսկսվի ժ.12:00-ին, իսկ քրեակատարողական մյուս հիմնարկներում առաջարկվում է որպես քվեարկության սկիզբ սահմանել ժամը 14:00:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ