Հաճախ կարելի է լսել, որ երբ ցավող ատամը գտնվում է աջ կողմում, ապա ձախ ձեռքի երակի վրա դրեք կտրատված սխտոր եւ կապեք, կամ հակառակը։ Այս եղանակով ատամնացավը կդադարի շուտափույթ կարգով։
Ժողովրդական բժշկությունն ատամնացավը մեղմելու համար առաջարկում է եռացնել եղեսպակի կանաչ մասը եւ գոլ եփուկով ողողել բերանը։ Այս գործողությունը կրկնել 3-4 անգամ՝ 1/4 ժամվա ընթացքում եւ ատամնացավը կդադարի։
Կարելի է նաեւ վերցնել եզան լեզվի արմատը եւ պահել ցավող ատամի վրա 20-30 րոպե։
Ատամնացավը շուտափույթ դադարեցնելու համար հնուց եկած եւս մեկ միջոց կա. վերցնել մի փոքր խոզի ճարպ եւ դնել ցավող ատամի վրա՝ այտի եւ լնդի միջեւ։ Ցավը կդադարի 10-15 րոպե հետո։
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01,04.2017