Մինչ այս պահը ՀՀ ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումներն արձանագրել են կրկնաքվեարկության տասը դեպքեր: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Նա հստակեցրեց, որ տեխնիկական սարքավորումները կրկնաքվեարկության դեպքեր են արձանագրել տեխնիկական խնդրի պատճառով:
«Մասնագետն առաջին անգամ անցկացրել է անձնագիրը, տպիչը խնդիր է ունեցել՝ չի տպել, իսկ երկրորդ անգամ անցկացնելուց հետո արդեն սարքը կրկնակի քվեարկություն է արձանագրել»,-ասաց Նունե Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներն արձանագրել են, որ դա ոչ թե կրկնակի քվեարկության միտումնավոր փորձ է, այլ մասնագետների ոչ ճիշտ աշխատանքի արդյունք:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ