«ՀՀ-ում գործող ավելի քան 2000 ընտրատեղամասերից 1500-ում իրականացվում է քվեարկության ընթացքի ուղիղ հեռարձակում: Եթե հեռարձակման կարճ խափանումեր են տեղի ունենում, խնդիրն ինտերնետ-հասանելիությունն է: Այսպիսի աննախադեպ ծավալի հեռարձակումներ մեր երկրում տեղի չէին ունեցել»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նա նաեւ հայտնեց, որ բոլոր 1997 տեղամասերից ընդհանուր առմամբ 30-ում տեխնիկական սարքավորումների առնչությամբ խնդիրներ ու ահազանգեր են եղել, որոնց ԿԸՀ-ն միջամտել է: Միայն մեկ տեղամասում է քվեարկությունը դեռեւս ընթանում համարակալած կտրոններով, քանի որ մատնահետքը գրանցող սարքը խափանվել է:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ