Այսօր քվեարկելու եկած վարչապետ Կարեն Կարապետյանին Aravot.am-ը հարցրեց՝ ինչպե՞ս կգնահատի քարոզարշավի ընթացքը՝ ծեծուջարդ, դանակահարություն, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ականների միջեւ: «Իհարկե լավ չի,- ասաց վարչապետը,- բայց առաջընթաց կա»:
Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ քվեարկելու էր եկել Բաղրամյան պողոտայում տեղակայված թիվ 4/53 ընտրատեղամասում: Վարչապետից նաեւ հետաքրքրվեցինք ուսուցիչների ձայնագրությունների միջադեպի վերաբերյալ: Պարոն Կարապետյանն ասաց, որ ովքեր մեղավոր են՝ կպատժվեն: Այն հարցին՝ որեւէ քաղաքական ուժի հետ հանրապետականները կոալիցիա կկազմե՞ն, վարչապետն ասաց, որ այդ պահին դեռ հայտնի չէ:
Կարդացեք նաև
Մանրամասներն՝ առաջիկայում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ