«Շատ լավ արդյունքներ ենք ակնկալում: Մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում լավ ընտրություններ իրականացվեն եւ Հայաստանը լավ ուղղությամբ տարվի»,- ասաց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորը, որը իր առաջին դիտորդական այցը կատարել էր Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում՝ որն իր բնակության վայրի ամենամոտ ընտրատարածքն է:
Նա երկար չխոսեց լրագրողների հետ, որպեսզի ընտրատեղամասում չխոչընդոտի աշխատանքներին:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ