Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյանը շփոթել է շենքերը

Ապրիլ 02,2017 09:48

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում հայտնել է ընտրացուցակում խախտման մասին: Նա մասնավորապես գրել է.

«Աչքներս լուս, մեր տանբնակչությունն աճել է 250%-ով։ Ապրի Վովա Գասպարյանի, Մուկուչյանի, նույնիսկ Դավիթ Հարությունյանի արեւը։ Շնորհակալություն ինձ առայժմ ցուցակում թողնելու համար։ Մեր տան նոր անդամներին դեռ չեմ ճանաչում, էն տատիկին ընդհանրապես շտապ գտնել ծանոթանալ է պետք, կարծում եմ ինքը կիմանա, թե ինչպես են առաջացել վերոհիշյալ ցուցակ կազմողները եւ ընտրակարգի մյուս ռեֆորմատորները։

Այս այլանդակությամբ երեւի կամեցել են ինձ հաղորդել, որ ինձ հագած ունեն։ Քուանշ ուրեմն, հագնելը հետո կնայեք»։

Լևոն Բարսեղյանը մասնավորապես տեղադրել է լուսանկար, որտեղից երևում է, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոց 27ա շենքի 156-րդ բնակարանում հաշվառված են 3 քաղաքացիներ. Հովհաննիսյան Եղիշե Գեւորգի, Ղազարյան Արթուր Վարդանի, Սնխչյան Սուսաննա Խաչատուրի:

ՀՀ ընտրողների ռեգիստրը հաստատում է այս տվյալները, ինչպես երևում է երկրորդ լուսանկարից:

 

Միաժամանակ ռեգիստրում որոնումը ցույց է տալիս, որ Լևոն Բարսեղյանն իր հերթին հաշվառված է նույն Ղանդիլյան փողոցի 27բ շենքի 16-րդ բնակարանում:

Ինչպես երևում է, Լևոն Բարսեղյանի և «իրենց տան բնակչության» միջև ոչ մի կապ չկա, քանզի խոսքը տարբեր շենքերի մասին է:

Մեզ հետ զրույցում Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հաստատեց, որ խոսքը նույն փողոցի երկու տարբեր շենքերի հասցեներում հաշվառված քաղաքացիների մասին է: Նրա խոսքով՝ առաջիկայում համապատասխան պարզաբանում կտրվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930