Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու մարզի 2 ընտրատեղամասում խափանվել են տեխնիկական սարքավորումները (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 09:30

Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, երբ բացվել են ընտրական տեղամասերը եւ սկսվել է քվեարկությունը, տեղամասերից մեկում տեխնիկական սարքավորման մասնագետի փոփոխման դեպք է տեղի ունեցել՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին քիչ առաջ ԿԸՀ-ում լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա փոխանցմամբ՝ Լոռու մարզի երկու ընտրատեղամասերում նաեւ տեխնիկական սարքավորումների խափանում է տեղի ունեցել: «Քվեարկությունն իրականացվել է համարակալված կտրոններով»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանը նաեւ հայտնեց, որ դիտորդական առաքելություն են իրականացնում 650 միջազգային եւ 28 000 տեղացի դիտորդներ: ՀՀ-ում գործում է 2009 ընտրատեղամաս, որոնցից 12-ը՝ ՔԿՀ-ներում: Տեխնիկական սարքավորումների ընդհանուր թիվը 4000 է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930