Ապրիլի 1-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 35 CD 304 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Ա. Ղ.-ը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՀՀ ԱԻՆ