Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Մարգարյան. «Աուտիզմն աճել է 13 տոկոսով»

Ապրիլ 01,2017 22:36

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի կողմից:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսվեց նրա բուժման և բացահայտման մասին: Բանախոսներից Հասմիկ Մարգարյանը, ով «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ի նախագահն է և «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, նշեց, որ ամբողջ ապրիլ ամսին աուտիզմի իրազեկմանը նվիրված միջոցառումներ  և սեմինարներ են տեղի ունենում, տարբեր շենքեր լուսավորվում են կապույտ լույսով, որը հիշեցում է այս խնդրի մասին: Նա նաև ներկայացրեց վիճակագրություն. «ՄԱԿ-ի տվյալներով այսօր 68 երեխայից մեկը աուտիզմ ախտանիշը ունի, իսկ մի քանի տարի առաջ 100-ից ընդամենը մեկը: Այն աճել է  մոտավորապես 13 տոկոսով»:

Աուտիզմը, որպես մանկական հիվանդություն իր տարածվածությամբ ավելի մեծ է քան շաքարային դիաբեթը, դեցեպենը, ուղեղային կաթվածը: Երեխային այս խնդիրը ուղեկցում է ամբողջ կյանքում:

«Աուտիզմ» ազգային հիմնադրամի բարեգործական հասարակական կազմակերպության դեռահասների մասնագիտական ծրագրերի համակարգող Ինեսսա Հարությունյանը ասաց, որ աուտիզմը դարձել է դարի խնդիր: «Դեռևս շատ վաղ տարիքում երեխան սկսում է կապ հաստատել ծնողների հետ, հենց այդ ժամանակ էլ  արդեն ուշադիր ծնողը կարող է նկատել ախտանիշներ՝ կրկնողական շարժումներ, անտարբերություն շրջապատի նկատմամբ, վախվորածություն, խոսքի հետ խնդիրներ: Այլ է, երբ երեխայի հետ վաղ տարիքում ենք աշխատում, և այլ է դեռահասների մեծահասակների հետ աշխատանքը: Ինչքան վաղ տարիքում ենք սկսում աշխատանքը, այնքան արդյունքները դրական են»:

Ներարգանդային շրջանում այս հիվանդությունը հնարավոր չէ բացահայտել:  Նրանց աշխարհընկալումը տարբեր է, շատ հաճախ նրանք զգայական խնդիրներ են ունենում՝ այսինքն` կարող են գերզգայուն կամ հակառակը՝  թերզգայուն լինել:

Ինեսսա Հարությունյանը նշեց նաև, որ իրազեկման խնդիր կա մարզերում և արդեն քննարկման է դրված մարզերում նրանց մասնաճյուղերի բացումը:

Հայաստանում այսօր կա գրանցված, աուտիզմ ախտանիշ ունեցող 1000-ից ավելի երեխա:

Այս համախտանիշն են ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Բիլ Գեյթսը, Վինսենթ Վան Գոգը, Ալբերտ էյնշտեյնը:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930