Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքներդ էլ գիտեք, որ օպտիմալացումն, իրոք, արդիական է». Լևոն Ալթունյան

Ապրիլ 01,2017 18:02

Լևոն Ալթունյանի հաջորդ կանգառը Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնում էր։ Ծանոթանալով իրականացվող ծառայություններին` դրանց ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը` հետաքրքրվել է առկա խնդիրներով։

Բուժանձնակազմի հետ հանդիպան ժամանակ Սիսիանի բժշկական կենտրոնի նեղ մասնագետները բարձրացրել են երկրորդ կարծիքի ապահովման խնդիրը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ կհստակեցվի մարզային հիվանդանոցներին մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների և առաջատար մասնագետների կողմից խորհրդատվոււթյան ապահովման մեխանիզմը։ Նա միաժամանակ հորդորել է առավել արդյունավետ օգտվել հեռակապի ժամանակակից հնարավորություններից։

Շուրջ 50 տարվա շենքերում ծավալված,  նյութատեխնիկական խնդիրներ ունեցող կենտրոնի մասնագետներին հոսպիտալի հետ միացման կապակցությամբ մտահոգությանն ի պատասխան նախարարը շեշտել է, որ ցանկացած պարագայում թե՛ քաղաքացիների, թե՛ զինվորականների համար կապահովվի ավելի որակյալ բժշկական օգնություն և սպասարկում։

«Ինքներդ էլ գիտեք, որ օպտիմալացումն, իրոք, արդիական է։ Սակայն իմացեք, որ մենք միշտ ձեզ հետ ենք։ Այժմ հարակից ծրագրեր են մշակվում պալիատիվ բժշկության, հոսպիսների կազմակերպման ուղղությամբ։ Դրանցում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նախարարն անդրադարձել է նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանը վերաբերող հարցերին` հորդորելով առաջ նայել և վստահել սեփական ուժերին։ Տեղեկացրել է, որ,բացի ուսուցումից, նախարարությունը կօժանդակի նաև համակարգիչներով ապահովման գործում։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930