Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության չենք կարող լուծել հայ ժողովրդի պատմական արդարության հարցը. Կարեն Օհանջանյան

Ապրիլ 01,2017 16:47

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահող Կարեն Օհանջանյանի հայտարարությունը ապրիլյան պատերազմի կապակցությամբ

Այսօր 2017 թվականի ապրիլի 1-ն է: Խաղաղ, հանգիստ, տարվա այս եղանակին բնորոշ սովորական օր: Մեկ տարի առաջ եղանակը նույնն էր, իսկ մարդիկ զբաղված էին իրենց ամենօրյա հոգսերով, ոչ ոք նույնիսկ չէր պատկերացնում, որ մի քանի ժամ անց իրենց կյանքը կփոխվի: 2016 թվականի ապրիլի 2-ին առավոտյան, ադրբեջանական բանակը ադրբեջանա-արցախյան սահմանի ողջ երկայնքով սկսեց լայնամասշտաբ հարձակում, որն իրականացվում էր մարդատյաց գործողություններով: Չեմ ուզում հիշեցնել և թվարկել Ալիևյան բոլոր հանցագործությունները: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել Արցախի և մեր ժողովրդի հետ, եթե մեր հերոսները դուրս չգային ադրբեջանցի հանցագործների դեմ:18-20 տարեկան երիտասարդներ, ովքեր ձախողեցին Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի պլանները: Իրենց կյանքի գնով նրանք դիմադրեցին Արցախի անկախության, ազատության և մեր հայ ժողովրդի արժանապատվության համար: Հավերժ փառք Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հերոսներին:

Ապրիլյան պատերազմը կիսեց իներտ անցյալը՝ ոչ բավարար զգոն, երբեմն անտարբեր իր քաղաքացիների կարիքների հանդեպ և նորը՝ ուղղված Արցախի, Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ուժեղացմանը, լիբերալ-սոցիալ հասարակության ձևավորմանը, որտեղ ողջ հայության ձեռքբերումները պետք է ծառայեն մարդուն և գործեն հանուն մարդու: Իհարկե, այդ ձեռքբերումներին հասնելու համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ, աշխարհում ոչ ոք չի ուզում ունենալ ուժեղ, արդար, անկախ Հայաստան՝ Արցախի և Սփյուռքի հետ միասին:

Բայց մեր մտադրությունները հիմնվում են այն տեսակետի վրա, որ միայն այդ նպատակների իրականացման դեպքում մենք կարող ենք արժանապատվորեն դիմակայել ցանկացած ագրեսիայի, և միաժամանակ զարգանալ ու բարգավաճել՝ ստեղծելով հասարակություն՝ համընդհանուր բարեկեցության համար: Արդեն այսօր մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է ամեն ինչ արագ փոխվում դեպի լավը: Մենք ի վիճակի ենք ոչ միայն պահպանել մեր անվտանգ գոյությունը մեր պատմական հայրենիքում , այլև պատժել ագրեսորին՝ իր հսկողության տակ գտնվող տարածքների ցանկացած մասում, եթե այնտեղից վտանգ սպառնի մեր քաղաքացիներին:

Այդ մասին մեր վախկոտ թշնամին լավ իրազեկված է:Այսօր Արցախում արագ տեմպերով լուծվում են սոցիալ-տնտեսական հարցերը: Սկսվել է իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունների վերակառուցումը: Աշխարհում ոչ մի տեղ չկան նման հավասար փոխհարաբերություններ իշխանության և հասարակ քաղաքացու միջև: Անկասկած, դեռ շատ հարցեր կան, բայց դրանք լուծվում են: Մենք չունենք այլընտրանք: Այս դրական փոխհարաբերությունները պետք է տեղափոխվեն Հայաստան և դառնան ունևորների վարքագծի նորմ, քանի որ Արցախում ոչ մի բարեփոխում ամբողջական չի լինի, եթե Հայաստանում չսկսվեն որակական փոփոխություններ՝ ուղղված հասարակությունում քաղաքացու դերի բարձրացմանը և նրա մասնակցությանը կարևոր որոշումների կայացման հարցում:

Առանց Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության չենք կարող լուծել հայ ժողովրդի պատմական արդարության հարցը: Ժամանակակից Արցախի գոյությունը ամբողջ հայ ժողովրդի առաջին կարևոր վրեժխնդրությունն է պատմական անարդարության և միջազգային իրավունքի մանիպուլյացիայի դեմ: Այդ իսկ պատճառով, ապրիլյան պատերազմից մեկ տարի անց, կոչ եմ անում ողջ հայությանը միավորել իր ամբողջ պոտենցիալը, բոլոր ռեսուրսները և դրանք ուղղել Արցախի և Հայաստանի զարգացմանը, իրենց նախնիների հայրենիքը դարձնել բարգավաճ, կենսուրախ և անվտանգ: Դարձրեք Ձեր հայրենիքը Երջանիկ, Արժանի և Հպարտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930