Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր մշակույթի գործիչների մասնակցությամբ՝ նախորդ տարվա ապրիլին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծառատունկ տեղի ունեցավ: Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւս ծառ տնկեց վերականգնողական բուժման մեջ գտնվող զինծառայողների հետ: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ ստեղծվում է զինծառայողների վերականգնողական կենտրոն, որում վերջիններս ոչ միայն բուժում կստանան, այլեւ կմասնակցեն հասարակական ինտեգրման մի շարք ծրագրերի:
Ծառատունկին մասնակցում էին նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երգահան Արա Գեւորգյանը, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, նաեւ՝ դերասան, «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Սամվել Թադեւոսյանը:
Կարդացեք նաև
«Ապրիլյան պատերազմը ստիպեց արժեքներ վերագնահատել, սթափեցրեց…Յուրաքանչյուրն իր արժեհամակարգի սահմաններում պետք է որոշի, թե ինչ տվեց իրեն այդ պատերազմը: Այն բոլորիս «երկրորդ վերքն» է»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ