Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլեսլավ Պիրշտուկին. «Սկեպտիկները ընտրությունների արդյունքները մերժելու հիմնավորումներ չեն ունենա» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2017 15:21

«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր եզրակացությունները դրական են, որովհետև իսկապես պատրաստել եք ամբողջական, համակարգային փաստաթուղթ, որը հաշվի է առնում շահագրգիռ բոլոր կողմերի հետաքրքրությունները: Մեզ ուրախացրեց այն, որոշ իմաստով էլ զարմացրեց, որ Հայաստանում նոր ԸՕ վերաբերյալ գրեթե չկան դժգոհություններ. ալտերնատիվ ուժերը, ընդդիմադիրները, ունեն փոքր դիտողություններ, բայց դժգոհություններ որպես այդպիսին չկան: Սա մեծ հաջողություն է»,- լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Բոլեսլավ Պիրշտուկինը:

Հիշեցնենք, Բելառուսի խորհրդարանի պատվիրակությունը Հայաստանում է դիտարկելու վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Պատվիրակության ղեկավարն ասաց, որ այսօր հանդիպել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, մանրամասն քննարկել են նոր Ընտրական օրենսգիրքը: Հիշեցնենք, վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքով:

Բելառուսի պատվիրակության ղեկավարը կարծում է, որ Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ. ներդրվել են տեխնիկական նորագույն մեխանիզմներ: «Կարծում եմ, որ սկեպտիկները չեն ունենա հիմնավորումներ, մերժելու ընտրությունների արդյունքները»,- ասաց բանախոսը:

Հարցին՝ Ընտրական օրենսգրքում կա՞ն բացեր, որոնք թույլ կտան խախտումներ իրականացնել, Բելառուսի խորհրդարանի փոխնախագահը պատասխանեց` չկան 100 տոկոսանոց իդեալական փաստաթղթեր, բայց իրենց փորձագետները կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը համակարգային է, այն հավասար հնարավորություններ է ստեղծում բոլորի համար:

Բոլեսլավ Պիրշտուկինը  հավանության չի  արժանացնում միայն մեկ հանգամանք`ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը: Նա դա համարում է քաղաքացիների անձնական տվյալների հրապարակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930