Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ադրբեջանը պատերազմ վերսկսելու ռեսուրս չունի» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2017 15:03

«Չկա որեւիցէ նախապայման, որպեսզի Ղարաբաղի հարցն այսօր լուծվի»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին Հայաստան, Արցախ և Ադրբեջանի սադրիչ գործողություններին, պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ ամեն բան պետք է դիտարկել անցած տարվա ապրիլյան գործողությունների համատեքստում:

Համանախագահների այցը տարածաշրջան նա բացատրում է մեկ տարի առաջ տեղի ունեցածի արդյունքում Հայաստանի որդեգրած դիրքորոշմամբ` Հայաստանը նախապայմաններ էր դրել բանակցությունները վերսկսելու համար`երեք կետերը, որոնք Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում արժանացան համանախագահների դրական գնահատականին: Նաեւ Ադրբեջանը համաձայնություն տվեց դրանց կատարման համար, բայց հետո սահուն հրաժարվեց:

«Չկա մի նախապայման, որ Արցախի հարցը լուծվի: Մենք կարգավիճակի դեմ պատրաստ ենք զիջել տարածքները, իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը, ասում է՝ ոչ: Ադրբեջանը որևէ զիջման չի ուզում գնալ, և խաբեբայություն են այն հավաստիացումները, թե զիջեք հետո քննարկենք: Այնպես որ, այսօր ստատուս քվոն պահվում է Ադրբեջանի մեղքով և որևէ նախապայման ու վիճակ չկա, որ ասենք Ադրբեջանը ուզում է հարցի լուծում փոխզիջումներով»,- ասաց նա:
Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե երեք ճանապարհով կա հակամարտությունների լուծում. երբ մի կողմը հասնում է հաղթանակի, երբ կողմերը գալիս են համաձայնության և երբ ուժային տարբերակով միջազգային հանրությունը ստիպում է երկու կողմերին այնպես, ինչպես իրենք տեսնում ենք: Նա օրինակ բերեց Հարավսլավիան: Մեր պարագայում, ըստ նրա, երրորդ տարբերակը բացառված է, որովհետև որևէ պետություն կամ պետությունների խումբ լիարժեք ի վիճակի չէ ստիպել մի կողմի գնալ այս տարբերակի: Նար համոզմամբ, նաեւ Ադրբեջանը հասկանում է, որ լայնածավալ պատերազմով չի կարող լուծել Ղարաբաղի հարցը: Մնում է երրորդ տարբերակը`այն ինչ, որ հիմա է, դիվերսիաներ: «Համանախագահներն ամեն ինչ անում են, որպեսզի բանակցությունները վերսկսվեն»,- հավաստիացնում է Վաղարշակ Հարությունյանը`ընդգծելով նաեւ տարածաշրջանում համանախագահների շահերը:

Վերլուծելով ԼՂՀ հարցի լուծման համար առաջարկված նախորդ տարբերակները նա նկատում է, որ բոլորն էլ պարունակում են`«տարածք`կարգավիճակի դիմաց» բանաձեւը: Տարբերությունն այն է, որ հայկական կողմը ասում է կարգավիճակի հարցը լուծենք հետո մնացած հարցերը, Ադրբեջանն ասում է`տարածքները վերադարձրեք`նոր: «Մադրիդյան սկզբունքները, որ ասում են ստորագրենք`դրանք սկզբունքներ են եւ իրար հակասող»,- հիշեցնում է բանախոսը: Հակասություններից մեկն էլ համանախագահների միջեւ է. խաղաղապահների տեղակայման հարցում համանախագահները տարբեր մոտեցումներ ունեն:

«Չպիտի տրվենք այն սադրանքներին` ինչքան պետք է մեր երեխաները զոհվեն»,- հայտարարեց Վաղարշակ Հարությունյանը`հավելելով, որ կա երկու մոտեցում` հաղթում ենք, կամ պարտվում: «Լուծումը մեկն է`մենք մեր հաղթանակը պիտի տանենք մինչեւ վերջ»,- սա իր մոտեցումն է:

Հարցին`հնարավոր է ապրիլյան գործողությունների կրկնություն, մանավանդ միջազգային փորձագետները արդեն խոսում են դրանց ժամկետների մասին, նախկին նախարարը պատասխանեց, որ մենք պիտի գիտակցենք`գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ստորագրված է զինադադարի պայմանագիր, խաղաղության`չունենք: Բայց ինքը վստահ է`Ադրբեջանը պատերազմ վերսկսելու ռեսուրս ոչ քաղաքական, ոչ ռազմական`չունի: Նման ռեսուրս, ըստ նրա, ունի միայն Թուրքիան: Իսկ փետրվար ամսի վերջին գործողությունները ցույց տվեցին, որ մեր բանակն իր թերությունները լրացրել է:

«Հիմա հայկական կողմի անելիքը ո՞րն է. ինչ արել ենք 91-ից: Պետք է շարունակել, ստեղծելով հզոր բանակ, կարողանում ենք նաև արտաքին քաղաքականության միջոցով կոմպենսացնել: Մեր զինվորներն ավելի պատրաստված են և սա է հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930