«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր մշակույթի գործիչների մասնակցությամբ՝ նախորդ տարվա ապրիլին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծառատունկին մասնակցում էր նաեւ 2015թ. ԼՂՀ-ում հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս վիրավորված զինծառայող Գոռ Դարմանյանը: Նա այսօր ուսումը շարունակում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Մերօրյա հերոսը համեստորեն չէր ցանկանում շատ խոսել: «Միշտ պինդ պետք է լինենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
2015թ. դեկտեմբերին Արցախի առաջնագծում ծանր վիրավորում ստացած Արմենակ Առուստամյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ զինվորը պետք է զգա հանրության ուշադրությունն ու աջակցությունը. «Դա «դուխ» է տալիս, ես գիտեմ՝ դա ինչ է»:
«Մինչ ապրիլյան պատերազմն էի գիտեի, թե որքան ուժեղ են մեր տղաները, բայց ապրիլյանից հետո ամբողջ հասարակությունը հասկացավ, որ 18-19 տարեկան տղաներն ավելին կարող են անել: Ապրիլյան քառօրյայից դասեր չքաղեցինք, դասեր տվեցինք»,-հավելեց Արմենակը:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ