Լրահոս
Օրվա լրահոսը

Մանսուրյանը շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորվածի գլուխը. «Ես քո պապի՜կն եմ» (Ֆոտոշարք և տեսանյութ)

Ապրիլ 01,2017 13:36

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր ծառատունկ էր. ապրիլյան ռազմական գործողություններից մեկ տարի անց՝ վիրավորված եւ այժմ վերականգնողական բուժում ստացող զինծառայողները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին՝ ի հիշատակ իրենց զոհված զինակիցների:

Նրանց թվում էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա հուզմունքով շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորված Դանիել Դավթյանի գլուխը՝ ասելով. «Ի՜նչ անուշ տղա ես դու, ես էլ քո պապիկն եմ…Առողջանաս, ոտքի կանգնես, պինդ լինես ու վայելես կյանքը՝ իր բոլոր հոգսերով ու ուրախություններով»:

Դանիել Դավթյանը վիրավորվել էր ապրիլի 3-ին՝ ստանալով բեկորային վնասվածքներ: Լրագրողներին դժվարացավ բացատրել, թե ինչ են զգացել այդ օրերին. «Հասկացանք, որ ուժեղ ենք…Մեր զոհված եղբայրները մեր փառքն ու հզորությունն են»:

Վերականգնողական բուժում անցնող Դանիել Դավթյանն անկեղծացավ, որ հիմա նպատակներ չունի, փորձում է ամբողջությամբ առողջանալ. «Այն ժամանակ ուզում էի գալ՝ աշխատել, ամուսնանալ…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930