Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեքներ, որոնց համար մեկ տարի առաջ իրենց կյանքը զոհեցին հարյուրից ավելի պայծառ երիտասարդներ. դա պետք է լինի մեր ընտրությունը. «Ժամանակ»

Ապրիլ 01,2017 12:04

Ապրիլի քառօրյա պատերազմի տարելիցն է: Մեկ տարի առաջ Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական ագրեսիան կերպարանափոխել էր Հայաստանը նույնիսկ արցունք առաջացնելու աստիճան: Հայաստանը դարձել էր մեկ բռունցք, մեկ մարդ, մեկ միտք, մեկ նպատակ: Հայաստանում կուտակվել էր հանրային համախմբվածության այնպիսի էներգիա, որի հետպատերազմյան տրանսֆորմացիան կարող էր ուղղակի արմատապես, հեղափոխականորեն փոխել Հայաստանն իր որակներով և հեռանկարներով: Սակայն, դժբախտաբար մենք չունեցանք այդ էներգիայի տրանսֆորմացում:

Մյուս կողմից սակայն մենք իմացանք, տեղեկացանք, որ էներգիա այնուամենայնիվ ունենք, չնայած ապատիային, անտարբերությանը, հուսալքությանը, հասարակությունն ունի իր մէջ ահռելի էներգիա, որը սպասում է պարզապես գեներացման, տրանսֆորմացման, սպասում է վերամշակման: Այս ամենը թողե՞ց իր ազդեցությունը ընտրարշավի, ընտրական գործընթացի, ընդհանրապես քաղաքական գործընթացի, քաղաքական ուժերի, իշխանության գործողությունների վրա՝ ոչ միայն վերջին այս արշավային ամսի, այլ ընդհանրապես պատերազմից հետո անցնող տարվա ընթացքում:

Այստեղ էլ, միարժեք պատասխան չկա և հետևությունները խառն են ու հակասական: Իսկ ի՞նչ է թողել այդ ամենը հանրային գիտակցության և հոգեբանության վրա: Մի բան հստակ է, որ մեկ տարի առաջ բոլորի համար անվիճելի էր մի բան՝ պետության, օրինականության, ժողովրդավարության, արդարության, անվտանգության գերագույն և փոխկապակցված, կենսական արժեք լինելը:

Արժեքներ, որոնց համար մեկ տարի առաջ իրենց կյանքը զոհեցին հարյուրից ավելի պայծառ երիտասարդներ՝ մեզ զրկելով այլևս այդ արժեքների հանդեպ անտարբեր և անպատասխանատու լինելու իրավունքից, մեզ պարտադրելով տեր կանգնել այդ արժեքներին: Դա պետք է լինի մեր ընտրությունը: Այլ ընտրություն մենք չունենք:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930