Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է փոխվել ՀՀ տնտեսությունը և մեր կենսամակարդակը 10 տարվա ընթացքում. «Ազգ»

Ապրիլ 01,2017 11:33

Միջին ամսական անվանական աշխատավարձն անցած 10 տարվա ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ: 2016-ին միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 62 հազար դրամ, 2016-ինՙ 188 հազար դրամ: Միաժամանակ, նշենք, որ վերջին ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը, ինչը բացառելու դեպքում, այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ 25 տոկոսով ավելի ցածր է լինում: Այստեղ հարկ է նշել նաեւ, որ պետական համակարգի աշխատողների համար աշխատավարձի նշանակալի բարձրացում եղավ 2014-ի հուլիսին: Մինչ այդ, շուրջ 10 տարվա ընթացքում պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը չէին բարձրացել:

Այսպիսով, միջին աշխատավարձն ավելի արագ է աճել, քան տնտեսության ծավալը, բայց ընդհանուր առմամբ, միջին աշխատավարձը Հայաստանում դեռեւս բավարար չէ մարդկանց սոցիալական բազմաթիվ առաջնահերթությունների բավարարման համար:

Միջին կենսաթոշակն անցած 10 տարվա ընթացքում անհամեմատ ավելի կտրուկ բարձրացում է ունեցել: 2006-ին այն բավականին ցածր էր` 10 հազար 912 դրամ եւ առաջին կտրուկ բարձրացումը տեղի է ունեցել 2008-ին, երբ միջին կենսաթոշակը դարձել է 21 հազար 370 դրամ: Անցած տարիների ընթացքում միջին կենսաթոշակը պարբերաբար բարձրացվել է եւ 2016-ին հասել 40 հազար 379 դրամի` ի դեպ փոքր-ինչ ցածր լինելով 2015-ի միջին կենսաթոշակից: Այդուհանդերձ, 10 տարվա ընթացքում միջին կենսաթոշակը բարձրացել է մոտ 4 անգամ:

Գնաճն անցած 10 տարում

Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման առնչությամբ տեղեկատվության առաջին հակադարձումը լինում է, իսկ որքա՞ն են բարձրացել այդ նույն ժամանակահատվածում սպառողական ապրանքների գները: Միանշանակ է, որ 2006-ից մինչեւ 2016-ը ապրանքների եւ ծառայությունների գներն աճել են: Դա նաեւ բնական է, քանի որ առանց չափավոր գնաճի տնտեսական զարգացում չի լինի: Անցած 10 տարիների ընթացքում եղել են եւ բարձր գնաճի տարիներ` 2008-ին` 9 տոկոս, 2010-ին` 8,2 տոկոս, 2011-ին` 7,7 տոկոս, եղել է նաեւ գնանակման տարի` 2016-ին` 1,4 տոկոսով: Արդյունքում, 10 տարվա ընթացքում ընդհանուր գնաճը կազմել է 49,3 տոկոս: Ինչը նշանակում է, որ այդուհանդերձ, եկամուտների աճն շատ ավելի մեծ է եղել, քան գների աճը: Այլ բան է, թե բարեկեցությամբ ի՞նչ տեղ ենք զբաղեցնում աշխարհում: Վերադառնանք վերեւում նշված 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին:

Հայաստանում մոտ 3500 դոլար կազմող այս ցուցանիշով աշխարհի մոտ 186 երկրների մեջ (Համաշխարհային բանկի 2015-ի տվյալներով) միջինից ցածր տեղ ենք զբաղեցնում` 117-րդ տեղը: Հետեւաբար, դեռ զարգանալու եւ բարեկեցություն բարձրացնելու շատ տեղ ունենք:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930