Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 100 միլիարդ դրամի ներդրումներ օֆշորներից. «ՀԺ»

Ապրիլ 01,2017 11:20

Երեկ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական` մինուս 52 միլիարդ դրամ:

Այսինքն, Հայաստանից, պատկերավոր ասած, 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան: ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք: Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել: Եթե 2015 թ. այդ ցուցանիշը 118.5 միլիարդ դրամ է կազմել, ապա 2016-ին ՝ 81.5 միլիարդ դրամ: Ընդ որում, մոտ 41 միլիարդը, կամ ընդհանուրի կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Ինչպես նախկինում, անցած տարի եւս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները: Մեր տնտեսության մեջ օֆշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ: Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը` 48 միլիարդ, Կիպրոսը`44 միլիարդ եւ Ջերսին` 10 միլիարդ դրամ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930