Օրերս Երեւանից ինքնաթիռով Մոսկվա գնալիս տեսա երիտասարդների մի մեծ խումբՙ փորձառու բրիգադիրի գլխավորությամբ: Գնում էին աշխատելու, որպես սեւագործ բանվոր: Տղաներից ոմանք արդեն ճլորած տեսք ունեին- հայտնապես առաջին անգամ չէին ուղեւորվում Ռուսաստան: Ավելի ջահելները ուրախ էին կարծես, առաջին անգամ այլ երկիր ուղեւորության գնացողի ուրախությամբ: «Էդ ո՞ւր եք գնում, ընտրություններին չե՞ք մասնակցելու», հարցրի կատակով: Անտարբեր նայեցին ինձ եւ ձեռքները թափ տվեցին: «Հորողբեր, իմ տեղը ուրիշմ ձեն գուդա,- ասաց խմբի երեւի ամենասրախոսը,- բալքիմ քանիմ մանեթ կառնե»:
Չգիտեմ նրանցից քանիսը կվերադառնա հայրենիք: Երեւի իրենք էլ չգիտեն: Առայժմ կարեւորը աշխատելն է, ընտանիքին օգնելը, հետո` Աստված մեծ է: Սակայն եթե նման տասնյակ հազարավոր երիտասարդներ իրենց ճակատագիրը թողել են Աստծու տնօրինությանը, ապա ուրիշ` ավելի փոքր, բայց ոչ փոքրաթիվ մի խումբ իր ճակատագիրն այլեւս ոչ ոքի չի ուզում վստահել: Ճանաչում եմ 30-40 տարեկան այդ երիտասարդներից շատերին, զրուցել եմ նրանցից ոմանց հետ: Առաջին հայացքից անբարեհամբույր երիտասարդներ են, մանավանդ տղաները: Ոմանք աշխարհաքաղաքացու հովեր ունեն, չափից դուրս ինքնավստահ:
Նրանք ապրուստի խնդիր չունեն, կրթված են, ոմանքՙ արեւմտյան լավագույն համալսարաններումՙ պահանջարկ ունեցող մասնագիտություններով: Ստանում են բավական բարձր, երբեմն բարձրից էլ բարձր աշխատավարձ: Չէի ասի, թե հայրենասեր չեն, բայց շատ են հաշվենկատ, սկեպտիկ նաեւ: Իրենք չեն սիրում կաշառք վերցնել, ոչ էլ տալ: Չեն ընդունում կառավարման այս ձեւը, ախպերական հարաբերությունները: Զոռբայությունից խորշում են, դատարաններից, բյուրոկրատիզմից զզվում են: Ուզում են արժանավոր եւ ըստ արժանիքների ապրել: Ուզում են ազատ ապրել: Մինչեւ ե՞րբ ուրիշները իրենց փոխարեն տնօրինեն իրենց եւ նմանների կյանքը, իրենց երեխաների ապագան, ղեկավարել երկիրը` առանց տիրապետելու ժամանակակից կառավարման գիտությանը, տեխնոլոգիաներին: Հայաստանը կարող է զարգանալ, եթե օգտագործվի այս սերնդի ներուժը: Իսկ եթե չի օգտագործվելու, ապա ավելի լավ է իրենք էլ հեռանան այս երկրից, որտեղ հեռանկար չկա, փակ է հորիզոնը:
«Եթե իմ երկիրը չի օգտվելու ինձնից եւ իմ նմաններից, էլ ի՞նչ գործ ունեմ էստեղ»,- ասում է նրանցից մեկը, որ ավարտել է ամերիկյան MIT համալսարանը:- Գիտե՞ք մեր հաշվապահներն ու ֆինանսիստներն ինչ գին ունեն Ռուսաստանում: Ավելի լավ կլինի էնտեղ աշխատեմ, որ երեխաս ինձ նման զրկանքներով ուսում չստանա, ինձ նման դիմումը ձեռիս ամիսներ ամբողջ տանը չնստիՙ մինչեւ միջնորդությամբ աշխատանքի ընդունվելը»:
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում