Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ու հետայսու. լռության եւ խաբելու խորհուրդը. «ՀԺ»

Ապրիլ 01,2017 10:33
lrutyun

Այսօր հանրապետությունում լռության օր է։ Այսինքն՝ վաղը համաժողովրդական քվեարկություն է՝ խորհրդարանի ընտրություն, եւ այսօր արդեն քարոզչությունն արգելվում է։ Այսօր ազգս պետք է մտածի իր վաղվա օրվա ճիշտ ընտրության մասին։ Իսկ ո՞րն է լռության օրվա պրակտիկ նշանակությունը։

Լռության օրվա՝ վերջին ընտրությունների խորհուրդը

Արդեն հայտնի փաստ է՝ լռության օրը գործնականում օգտագործվում է ընտրակաշառք բաժանելու համար։ Իմաստն այն է, որ հնարավորինս լուռ կազմակերպվի դրամաբաժանությունը՝ մրցակից քաղաքական ուժերի, դիտորդների, լրագրողների աչքից հեռու։ Ասում են՝ (ընտրական գործընթացներում թրծված «արհեստավարժներն» են ասում) այս օրը մի չգրված ոսկե կանոն էլ է գործում։ Նպատակին ծառայում է հենց լռության օրվա բաժանածը։ Կարճ ասած՝ այստեղ գործում է քաղաքական հայտարարությունների հակառակ կանոնը։ Եթե որեւէ փաստի վերաբերյալ ով առաջինը հայտարարություն արեց՝ «կրել է», հանրությունը նրան է հավատում, ապա ընտրակաշառք բաժանողներից հաղթում է նա, ով վերջինը տվեց։

Ոմանց ստվերային հետազոտությունները փաստել են, որ հենց նրա օգտին է քվեարկում կաշառվող քաղաքացին, ումից վերջինն է «աջակցություն» ստացել։ Այսինքն՝ ընտրակաշառվողները երբեմն, իսկ վերջերս՝ հաճախակի, ընտրակաշառողներին նաեւ խաբում են։ Պահում են իրենց ձայնը՝ ավելի ուշ, ավելի թանկով վաճառելու համար (չենք անդրադառնում այն ընտրողներին, որոնք «յոթ մոր կաթ են ուտում»՝ ձայնը վաճառում են մի քանի անգամ)։ Եվ հենց այստեղ է, որ մի առանձնահատուկ իմաստ է ստանում ա՛յս տարվա լռության օրը։ Չէ՞ որ այն համընկնում է խաբելու օրվան։ Կրկնակի տոն է լռության օրը նպատակային օգտագործելու սիրահարների համար։ Դե, իրար խաբեք ու խաբվեք։ Թուրը ցույց կտա, (քվեների հաշվարկը) թե ով հիմարացրեց, ով հիմարացավ՝ ապրիլի 1-ը շատ երկրներում նաեւ հիմարների օր է կոչվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930