Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Aravot.am-ը հետաքրքրվեց իր ընթերցողներից, թե արդյոք ծանո՞թ են խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ծրագրերին:
Օգտատերերը ունեին երեք պատասխանի հնարավորություն՝ «Այո», «Ոչ», «Դժվարանում եմ պատասխանել»: Եվ այսպիսով՝ օգտատերերի մեծամասնությունը՝ հարցվածների 61 տոկոսը ծանոթ է նախընտրական ծրագրերին: Հարցվածների 32 տոկոսը ծանոթ չէ, իսկ հարցմանը մասնակցած օգտատերերի 7 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Ա. ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
31,03.2017