Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմը մաքրեք սխտորի եւ կիտրոնի լուծույթով

Ապրիլ 01,2017 13:00

Ինչպես շատ մթերքներ, այնպես էլ սխտորը ջերմամշակման ենթարկվելով՝ կորցնում է օգտակար հատկանիշների հիմնական մասը: Այդ պատճառով, այն պետք է օգտագործել թարմ վիճակում:

Մասնագետները խորհուրդ են տալիս՝ առավոտյան եւ երեկոյան մի պճեղ սխտոր ծամել, որպեսզի ատամները երկար ժամանակ պահպանեն ձյունաճերմակ գույնը: Բայց սխտորի սուր հոտը շատերին է ստիպում հրաժարվել այդպես վարվելուց: Հոտը կարելի է չեզոքացնել մաղադանոսի արմատ ծամելով:

Տիբեթյան բժշկությունը սխտորն օգտագործում է առատորեն: Առաջարկվում է հակասկլերոզային մի դեղատոմս: Ընդունել սխտորի հյութ` հետեւյալ կարգով. սկսելով մի կաթիլից եւ օրական մեկական կաթիլ ավելացնելով` հասցնել 25 կաթիլի, իսկ հետո, նույն կարգով պակասեցնել եւ հասցնել զրոյի:

Կարող եք պատրաստել նաեւ օրգանիզմը մաքրող լուծույթ. 300 գրամ սխտորը մսաղացով աղալ եւ ավելացնել 20 գրամ կիտրոնի հյութ:

Սխտորի եւ օղու լուծույթը լավագույն միջոցն է գրիպի դեմ:

Սխտորը հակացուցված է ստամոքսի խոց ունեցողներին:

Պատրաստեց

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

31,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930