ՀՀԿ գործադիր մարմնի վերջին ամփոփիչ նիստից հետո պատասխանելով լրագրողների` տարբեր ուժերի կողմից միլիարդավոր ներդրումներ անելու խոստումների վերաբերյալ հարցին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.
«Ծառուկյան դաշինքի ղեկավարը 15 մլրդ խոստացավ, կոմունիստները` 16-17, Բագրատյանն էլ կարծեմ 20-22 է ասել: Մենք իրատեսական խոստումներ ենք տվել, ունենք 3,2 մլրդի կոնկրետ ծրագիր, 830 մլն դոլար` կոնկրետ համայնք առ համայնք: Ի տարբերություն մեր գործընկերների ծրագրերի` մեր ծրագիրը ցանկությունների ժանրից չէ, այլ ամրագրված է փաստաթղթով:
Ինչ վերաբերում է մեր գործընկերների ցանկություններին` Ծառուկյան դաշինքի առաջնորդը կարծեմ նշել է, որ եթե իրենք հաղթեն, իր գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր կներկայացնեն Հայաստանում, կոմունիստներն էլ ասացին, որ եթե հաղթահարեն 5 տոկոսի շեմը, մինչեւ 17 մլրդ դրամի ներդրում կանեն:
Եթե պայմանն այն է, որ Ծառուկյան դաշինքը պետք է հաղթի, եւ կոմունիստները պետք է 5 տոկոսի շեմը հաղթահարեն, ապա այս պահին կոմունիստների 5 տոկոսը եւ մինչեւ 17 մլրդն ավելի իրատեսական է, քան Ծառուկյան դաշինքի 15 մլրդ դոլարը, քանի որ պայման է դրվել, որ իրենք պետք է հաղթենք»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ