Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու հնարավորություն ուներ միայն մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, որը կարճ ծրագրի կատարումից հետո մտել էր եզրափակիչ եւ այնտեղ այսօր պետք է տեղ զբաղեցներ առաջին 20-ի մեջ: Սակայն դա նրան չհաջողվեց:
Մեր գեղասահորդներին այժմ մնում է վերջին հնարավորությունը, որը սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ zimbio-ի