Լրահոս
Օրվա լրահոսը

Նարկոմանիա եւ քաղաքական լաչառություն` ըստ Էդուարդ Շարմազանովի

Մարտ 31,2017 23:10

Մարտի 31-ին կայացավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քարոզարշավին բոլոր քաղաքական դերակատարների համար  եղել են նորմալ պայմաններ, որեւէ քաղաքական ուժի իրավունքները չեն սահմանափակվել: Նա իրենց ուժի քարոզչությունը դրական գնահատեց, ասաց, որ ինչ պլանավորել են, իրականություն է` համայնք առ համայնք հանդիպել են ընտրողների հետ:

«Այս առումով թե մեր ուղիղ շփումները եւ թե սոցիոլոգիական հարցումները գալիս են վկայելու, որ ընտրական մարաթոնի ավարտին ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերը հաջողություն գրանցելու համար»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Նրա ձեւակերպմամբ, հաջողությունը 5-10 %-ի շեմը  հաղթահարելը չէ, այլ ընտրողների վստահությունն է, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերների հետ կարող է կազմել կառավարություն:

«Ընտրողները պահանջում են համակարգային փոփոխություններ, իսկ ՀՀԿ-ն է եղել համակարգային փոփոխությունների ծնողը…մենք ունենք գաղափարախոսություն, անկեղծ ենք եղել, որեւէ մեկին չենք խաբել, վերցրել ենք իրատեսական ծրագիր: Չենք գնացել ընտրողի ականջը շոյելու ճանապարհով: Մյուս ուժերի դիրքորոշումը կոռեկտ ենք համարում, թեեւ եղան մեկ-երկու դժբախտ բացառություններ, ընդ որում դժբախտ իրենց համար, մինչդեռ քաղաքական մանկամտությունը չարիք է, իսկ ուրիշի վրա ցեխ շպրտելը եւ անձնական վիրավորանքը անընդունելի է…

Մի գործիչ կա, որ շատ է խոսում մեր կուսակցության վարկանիշի մասին, բայց իր գործունեությունը հիշեցնում է մի մարդու, որը նարկոման է, վերջին երկու տարիներին փորձում է նարկոմանիայից բուժվել, բայց նորից նստում է ասեղի վրա: Փաստորեն նա քաղաքական լաչառությունից այդպես էլ քաղաքական լուրջ գործչի չի վերածվում: Իսկ քաղաքական լաչառներին պատմությունը եւ քաղաքականությունը իր տեղը կդնի:  Կոչ եմ անում ընտրել այն ուժին, որը կարող է մատից փուշ հանել, որը գիտակցում է իր սխալները, բայց նաեւ ունի խիզախություն թեքվել ճիշտ ճանապարհ»,- ասուլիսի վերջում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալբերտ Վարդանյան says:

    Իսկ ԲՈՀ-ը Լիսկային չի խոտանելո՞ւ։ Կամ Արվեստի ինստիտուտի չուխաջյանագետ փոխտնօրինուհուն, որը գիտական հոդված է գրել նույնպես խոտանման չարժանացած Տարոն Մարգարյանի մշակութային քաղաքականության մասին (օրինակ,թե ինչպես է նա ասֆալտել տվել Ակադեմիայի բակը)։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031