Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական քարոզչությունը չընթացավ ծրագրերի ու գաղափարների քննարկման տիրույթում». Արթուր Սաքունց

Մարտ 31,2017 22:12

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ, նախընտրական քարոզչությունը Հայաստանում ընթացավ ոչ թե ծրագրերի ու գաղափարների քննարկման տիրույթում, այլ հիմնական դերակատարում ունեցավ գովազդը, ընթացավ բովանդակազուրկ խոստումներով, վարչական ռեսուրսների խախտումներով, քրեորեն հետապնդվող արարքներով:

«ԿԸՀ-ն, ըստ էության, մատնված էր անգործության, որովհետեւ մատը մատին չխփեց ընթացք ու գնահատական տալու, կանխելու, որի պարտավորությունն ուներ: Սա է տխուր պատկերը»,- այս կարծիքին է պարոն Սաքունցը:

Արթուր Սաքունցի խոսքով, քարոզչությունը չընթացավ ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող քաղաքական, սոցիալական, ժողովրդավարական, տնտեսական ու տարբեր բնագավառների տեսական ու հրատապ խնդիրների լուծման առաջարկների ուղղությամբ, այլ ամբողջ այս քարոզարշավի ընթացքում ականատես եղանք տարբեր խախտումների արձանագրումների: Իրավապաշտպանը նաեւ պատգամավորի թեկնածուների պասիվություն է արձանագրել, հատկապես չի տեսել բանավեճեր. «Արձանագրում եմ, որ ՀՀ ընտրողը հնարավորություն չունեցավ մեկտեղ ականատես լինել տարբեր թեկնածուների ու կուսակցությունների կարծիքների բախմանը, որի հիման վրա կարող էինք եզրակացություն անել»:

Ըստ նրա, նախընտրական ողջ քարոզչության ընթացքում այդպես էլ պատշաճ ուշադրություն չդարձվեց պատգամավորի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի՝ անազատության մեջ գտնվելու հանգամանքին. «Առաջադրված թեկնածուներից մեկը գտնվում է անազատության մեջ, նրա հարցը քաղաքական ենթատեքստ ունի, փաստացի թեկնածուն հնարավորություն չի ունեցել իր կարծիքը հայտնել, սա պետք է մտահոգիչ լիներ թեկնածուների համար, որ իրենցից մեկը անհավասար պայմաններում է գտնվում կամ Սամվել Բաբայանի նկատմամբ հարուցված կասկածելի քրեական գործը, զենքի գործադրմամբ հաշվեհարդարը առանձին բնակավայրերում, երեկվա ԿԸՀ խայտառակ որոշումը, որով մերժվեց ԵԼՔ դաշինքի դիմումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031