Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանցի հիվանդները պետք է սպասեն

Մարտ 31,2017 21:50

Երիկամների անբավարարության հիվանդությամբ տառապող, դիալիզի կարիք ունեցող Իջեւանի տարածաշրջանի բնակիչները դիմել են մեզ՝ բարձրացնելով Իջեւանի բժշկական կենտրոնում դիալիզի միկրոբաժանմունք գործարկելու խնդիրը: Նման բաժանմունք գործում է Նոյեմբերյանի ԲԿ-ում, որը բավական ծախս է այդ բուժհիմնարկի համար:

Ծանր հիվանդությամբ տառապող իջեւանցի հիվանդների համար դժվարություն եւ ֆինանսական ծախս է այլ քաղաքների բժշկական հիմնարկներում պարբերաբար դիալիզի ենթարկվելը: Այդ խնդրի վերաբերյալ  Տավուշի մարզպետարան գրավոր հարցում ենք ներկայացրել:

Մարզպետ Հովիկ Աբովյանը գրավոր պատասխանել է, որ ներկայումս Իջևանի բժշկական կենտրոնը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի հիվանդանոցում դիալիզի միկրոբաժանմունք բացելու համար, քանի որ դիալիզի միայն մեկ սարքի գինը կազմում է 15 հազար եվրոյին համարժեք դրամ:

Մարզպետը նաեւ հայտնել է, որ հիվանդներից ստացել են առաջարկներ, եւ դիալիզի բաժանմունք բացելու հարցը ներառվել է մարզի տարածքային զարգացման ռազմավարության ծրագրում, ինչպես նաև ներկայացվել է ՀՀ առողջապահության նախարարություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031