Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության համար գլխացավանքն ապահովված է». Իոաննիսյանը դիմելու է ՄԻԵԴ. (Տեսանյութ)

Մարտ 31,2017 21:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, բացի ՀՀ քննչական ծառայությանը դիմելուց, հայց է ներկայացնելու նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իր անձնական տվյալների հրապարակման առնչությամբ: Այս մասին նա ասաց Aravot.am-ի եւ Shabat.am-ի հետ զրույցում:

Իոաննիսյանը հիշեցրեց, որ իր հ/կ-ի՝ ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը փաստող՝ դպրոցների տնօրենների ձայնագրությունների հրապարակումից հետո իր անձնական տվյալները հայտնվել են մամուլում:

«Իշխանությունների համար գլխացավանքն այս դեպքում ապահովված է: ՄԻԵԴ-ը կարձանագրի, որ ՀՀ-ում օրենսդրությունը թերի է: Այդ հրապարակումը անձնական տվյալների գաղտնիության խախտում է՝ անմիջապես մեր հրապարակումից հետո: Սա հստակ խտրականության արտահայտում է, ինչը կանխարգելող օրենսդրություն մինչ օրս ՀՀ-ում չկա»,-նշեց Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031