«Դեռ շատ քիչ ժամանակ է անցել, ինչ ՀՀ-ն նոր վարչապետ ունի, բայց նա վերջերս ասաց, որ վարչական ռեսուրսը չպետք է օգտագործվի ընտրական գործընթացում: Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ նման բաներ կատարվում են, դրանք շատ են»,-«Մեդիա կենտրոնում» այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի գործունեությանը, ասաց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որը ապրիլի երկուսի ԱԺ ընտրություններին մասնակցելու է որպես դիտորդ:
Թանկյանը նկատեց, որ վարչապետը, միաժամանակ, փորձում է որեւէ փոփոխություններ անել, ոգեշնչել քաղաքացիներին:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ նախագահի հետ հանդիպելո՞ւ է, Թանկյանն ասաց, որ դեռ չգիտի: Նաեւ հայտնեց, որ ՀՀ-ում համերգով հանդես գալ առայժմ չի պատրաստվում, քանի որ ժամանել է որպես դիտորդ աշխատելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ